cf. Յունվար.
• «Հռովմէական տոմարի առա-ջին ամիսը». ա՛յս է նոր գրականի ընդունած ձևը. հների մօտ կար նաև յանուար Շիր. հրտր. Պատկ. 4, 7. յունվար, յանվար Յայսմ. Տոմար. յունուվար Վրք. իգն. 184 և ամենա-հինը՝ յունուարիոս Եւս. քր. բ. էջ 178։
• = Յն. ἱανουάριος ձևից, որ փոխառեալ է լտ. januarius բառից և այս էլ ծագում է լտ. Janus անունից, որ է «արեգական ըն-թացքի աստուածը» (Walde 374. ճիշտ չէ դնել բաբել. yāna «ամիս» բառից)։ Փոխա-ռութեամբ անցել է բազմաթիւ լեզուների. ինչ. ֆրանս. janvier, իտալ. gennario, գերմ. lanuar, Jánner, անգլ. january, ռուս. ян-вapь ևն։-Հիւբշ. 367։
• Հներից Տաթև. ամ. 666 և հարց. 484 «յունվարն ի հռոմ լեզուէ թարգմանի ծննդեան ամիս». իսկ Տաթև. հարց. 201 համարում է Յովան անունից, որ է «նախնին Հռովմայեցւոց»։ Նորերից նախ ՆՀԲ տուաւ ուղիղ մեկնութիւնը։-Բազմ. 1897, 79 սկսեց գործածել ըստ լատինա-կանին յանուար, փեբրուար, փխ. յուն-ուար, փետրուար ձևերի, որոնք ւաւա-նի չէ թէ ի՛նչպէս են յառաջացել և այժմ սովորական են դարձել մեր գրական լեզուի մէջ։ Այս մասին թեր ու դէմ կարծիքներ տե՛ս Բասմ. 1897. 138. 141։ Նորմուծութիւնը տևեց մի տարի և հետևորդներ չունեցաւ։
• ԳՒՌ.-Սեբ. չունվար, Ախց. Ննխ. Շմ. Պլ. հունվար, Ղրբ. հունուվար ևն՝ փոխառեալ են գրականից.-ոմանք նմանողութեամբ փե-տըրուարի արտասանում են յունրվար։